Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց

Արևի շողեր. Կենդանակերպի 5 նշան, որոնց լավատեսությունը վարակիչ է և բուժում է հոգիներ

Blog Image

1. Աղեղնավոր
Աղեղնավորը պարզապես արևի շող չէ, այլ հույսի մի հզոր լուսարձակ։ Նրա լավատեսությունը խորն է ու փիլիսոփայական։ Նա չի անտեսում խնդիրները, այլ դրանց նայում է թռչնի թռիչքի բարձրությունից՝ կարծես ասելով. «Ամեն ինչ կանցնի, սա՝ նույնպես»։ Նրա վարակիչ ծիծաղը, արկածների ծարավը և այն անսասան հավատը, թե հորիզոնից այն կողմ անպայման մի հրաշալի բան է սպասվում, շրջապատին նույնպես ստիպում են հավատալ դրան։ Աղեղնավորը բուժում է հոգին՝ հիշեցնելով, որ կյանքը մեծ ճամփորդություն է, ոչ թե խոչընդոտների շարան։

2. Առյուծ
Եթե Աղեղնավորը լուսարձակ է, ապա Առյուծը հենց ինքը՝ զենիթում գտնվող լուսատուն է։ Նրա լավատեսությունը վեհ է և առատաձեռն։ Իր արքայական բնույթից ելնելով՝ Առյուծը չի կարող թույլ տալ, որ իր «թագավորությունը» տրտմի։ Նա հաճոյախոսություններ է շռայլում, ինքնավստահություն ներշնչում, հանպատրաստից տոներ կազմակերպում։ Նրա վստահությունն ու ներքին լույսն այնքան հզոր են, որ բառի բուն իմաստով ջերմացնում են նրանց, ովքեր կողքին են։ Առյուծի շրջապատում մարդ իրեն յուրահատուկ է զգում, իսկ դա անվստահության ու թախծի դեմ լավագույն դեղամիջոցն է։

3. Երկվորյակներ
Երկվորյակների լավատեսությունը հանգիստ լույս չէ, այլ ուրախ, շողշողուն հրավառություն։ Նրանք հոգին բուժում են ոչ թե խորությամբ, այլ իրենց արագությամբ ու թեթևությամբ։ Նրանց շատախոսությունը, սրամիտ կատակները և ուշադրությունը խնդրից ակնթարթորեն մի այլ հետաքրքիր բանի վրա փոխելու ունակությունն իսկական մոգություն է։ Երկվորյակները թույլ չեն տալիս, որ հոգին թթվի՝ անընդհատ նոր գաղափարներ, թեմաներ և տպավորություններ մատուցելով։ Նրանց էներգիան զով քամու մի կումի պես է, որը քշում-տանում է տագնապներն ու մտացածին խնդիրները։

4. Կշեռք
Կշեռքը մայրամուտի նուրբ, փաղաքշող արևն է։ Նրանց լավատեսությունը գեղագիտական է և միտված է ներդաշնակության ստեղծմանը։ Նրանք ատում են հակամարտություններն ու տգեղությունը, ուստի իրենց առաքելությունն են համարում շուրջբոլորը գեղեցիկ և հարմարավետ աշխարհ ստեղծելը։ Նրանք հոգին բուժում են զրույցով, նրբաճաշակ հաճոյախոսությամբ, հաճելի երաժշտությամբ և հենց իրենց ստեղծած հարմարավետության մթնոլորտով։ Կշեռքի կողքին աշխարհն ավելի հավասարակշռված ու բարի է թվում։ Գեղեցկության և արդարության հանդեպ նրանց հավատը խաղաղեցնող է և վստահություն է ներշնչում, որ ամեն ինչ, ի վերջո, լավ կլինի։

5. Խոյ
Խոյը երկար ձմեռվանից հետո ամպերը ճեղքող արևի առաջին շողն է։ Նրա լավատեսությունը կրակ է, ավյուն և հաղթանակի հանդեպ անսանձ հավատ։ Նա ոչ թե պարզապես հավատում է լավին, այլ գրոհով նվաճում է այն։ Որևէ գաղափարով տարված՝ Խոյը կարող է իր հետևից տանել յուրաքանչյուրին։ Նրա եռանդուն հորդանքն իր ճանապարհից սրբում-տանում է բոլոր կասկածներn ու վախերը։ Խոյի կողքին անհնար է երկար տրվել տխրությանը. նա պարզապես իր խանդավառությամբ կթոթափի ձեզ և կստիպի շարժվել առաջ, քանի որ նրա համար կյանքն արկած է, որը բաց թողնել չի կարելի։

Այս մարդիկ կենդանակերպի իսկական արևային դոնորներ են։ Նրանք մեզ հիշեցնում են, որ լավատեսությունը կուրություն չէ, այլ զորություն։ Մի զորություն, որը կարող է բուժել, ոգեշնչել և վառել սրտերը։ Եթե ձեր շրջապատում կան այսպիսի լուսավոր հոգիներ, գնահատեք նրանց։ Իսկ եթե դուք ինքներդ պատկանում եք այս հնգյակին, հիշեք՝ ձեր ժպիտը կարող է մեկի համար լավագույն դեղամիջոցը դառնալ։

Send