Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է. ով է առաջատարը

Blog Image

Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկությունն ավարտվել է, և ընտրատեղամասերում սկսվել է ձայների հաշվարկի գործընթացը։

Ընտրատեղամասերը բացվել են ըստ նախատեսվածի ժամը 8:00-ին և փակվել ժամը 20:00-ին։

Ընդհանուր առմամբ, քվեարկությունն անցել է հանգիստ, բացառությամբ ընտրատեղամասերում տեղի ունեցած աննշան միջադեպերի։

 

Օրվա ընթացքում «Գախարիա Վրաստանի համար», «Ուժեղ Վրաստան - Լելո» և իշխող «Վրացական երազանք» կուսակցությունների կոալիցիան հիմնականում միմյանց մեղադրել են ընտրախախտումների մեջ։

 

Կուսակցությունները մի շարք բողոքներ են ներկայացրել ընտրական հանձնաժողովներ, որոնք հիմնականում վերաբերում էին տեխնիկական խնդիրներին և աննշան խախտումներին։

Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու, իշխող կուսակցությունը ներկայացնող Կախա Կալաձեն ստացել է ձայների 77.4%-ը:

Send