Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Հայաստանը և Ֆրանսիան միավորում են իրենց ուժերը․ Արարատ Միրզոյան

Blog Image

Նիցցա (Ֆրանսիա), Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողով

Կայացել է հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվել էր Հայաստանի և Ֆրանսիայի կողմից համատեղ՝ որպես համապատասխանաբար COP-17-ի և ՄԱԿ Օվկիանոսի հարցերով համաժողովի հյուրընկալող երկրներ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

 Նախարար Միրզոյան. «Սա այն բազմաթիվ առիթներից մեկն է, երբ Հայաստանը և Ֆրանսիան միավորում են իրենց ուժերն՝ ապահովելու, որ գլոբալ բնապահպանական օրակարգը մնա մեր միջազգային ջանքերի առաջնագծում, և մենք համատեղ առաջ ենք տանում այնպիսի մարտահարվերների հասցեագրումը, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստը, աղտոտումը և այլ խնդիրներ, որոնք ներկայիս սերնդին հասցրել են մոլորակի մակարդակով ճգնաժամի եզրին:

ՀՀ ԱԳՆ

Send