100 օրերի ընթացքում, ամեն շաբաթ օրը անվճար խորհրդատվություններ համալսարանական 3 հիվանդանոցներում. ԵՊԲՀ

100 օրերի ընթացքում, ամեն շաբաթ օրը անվճար խորհրդատվություններ համալսարանական 3 հիվանդանոցներում. ԵՊԲՀ

Բնակչությանն անվճար որակյալ բուժօգնություն տրամադրելու նախաձեռնությունը շարունակվում է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր արմեն Մուրադյանը։

«ԵՊԲՀ համալսարանական 3 հիվանդանոցներում ոչ աշխատանքային օրն այսօր ևս մեկնարկեց առավոտյան 11:00-ից։

Ժողովրդի, բնակչության թիկունքին լինելու մեծ պատրաստակամությամբ բժիշկներն ընդունում էին այցելուներին, կատարում խորհրդատվություններ, նշանակում բուժումներ և անհրաժեշտության դեպքում նաև ախտորոշիչ հետազոտություններ կատարում տեղում։

Նախաձեռնության շրջանակում քաղաքացիների նախապես գրանցված լինելը թույլ է տալիս խուսափել հերթերից և կուտակումներից: Այս հանգամանքը համալսարանական համաճարակաբանական թիմի և ծրագրի պատասխանատուների ուշադրության կենտրոնում է։

Ինչպես արդեն գիտեք, «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագիրը տևելու է ուղիղ 100 օր։

100 օրերի ընթացքում, երեք միջոցառման փաթեթից կազմված համալսարանական նախաձեռնության շրջանակում, յուրաքանչյուր շաբաթ օր` ժամը 11:00-14:00-ը, համալսարանական մասնագետների կողմից կիրականացվեն անվճար խորհրդատվություններ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների պոլիկլինիկաներում և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում:

Խորհրդատվությունների արդյունքում անհրաժեշտության դեպքում կիրականացվի 100 վիրաբուժական միջամտություն 50% զեղչով` ներառյալ հարվիրահատական հետազոտությունների ամբողջական փաթեթը»,- գրել է նա: