Միջնորդները Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին առաջարկել են Գազայում հրադադարի նոր ծրագիր․ ի՞նչ է հայտնի դրա մասին

Միջնորդները Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին առաջարկել են Գազայում հրադադարի նոր ծրագիր․ ի՞նչ է հայտնի դրա մասին

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի մասին բանակցություններին ծանոթ պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյան BBC-ին ասել է, որ Կատարի և Եգիպտոսի միջնորդները Գազայում պատերազմին վերջ տալու նոր ծրագիր են առաջարկել:

Ըստ աղբյուրի՝ նախաձեռնությունը նախատեսում է 5-ից 7 տարի ժամկետով զինադադար, իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի գերիների դիմաց բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակում, պատերազմի պաշտոնական ավարտ ու Գազայի հատվածից Իսրայելի ներկայության ամբողջական դուրսբերում։

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պատվիրակությունը պետք է ժամանի Կահիրե խորհրդակցությունների համար:

ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում հրադադարը խախտվել է մեկ ամիս առաջ, երբ Իսրայելը վերսկսել է հարվածները Գազայի հատվածին։ Երկու կողմերն էլ միմյանց են մեղադրել զինադադարը չպահպանելու համար։

Իսրայելը դեռ չի մեկնաբանել միջնորդների ծրագիրը։

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ քաղխորհրդի ղեկավար Մուհամմեդ Դարվիշի և գլխավոր բանակցող Խալիլ ալ-Հայայի հետ բանակցությունները տեղի կունենան Կահիրեում: