Ծեծկռտուք՝ Սարյան փողոցում․ կարմիրբերետավորի հարվածից քաղաքացին կորցրել է գիտակցությունը (տեսանյութ 18+)

Ծեծկռտուք՝ Սարյան փողոցում․ կարմիրբերետավորի հարվածից քաղաքացին կորցրել է գիտակցությունը (տեսանյութ 18+)

Երեկ ուշ երեկոյան ծեծկռտուք է տեղի ունեցել Երեւանի Սարյան փողոցում, որտեղ արդեն երրորդ օրն է ընթանում է «Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնը։  MediaHub-ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես միջոցառման մասնակից երիտասարդները, ենթադրաբար գինովցած վիճակում, քաշքշում ու հարվածում են միմյանց։ 

Ծեծկռտուքը կանխելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով միջադեպի մասնակիցներին են մոտենում  ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հատուկ նշանակության ստորաբաժանման (կարմիրբերետավորներ)  գումարտակի 2 ծառայողներ։ Կարմիրբերետավորներից Ալեքսանդր Ազարյանը, որը քաղաքական բոլոր ցույցերի ժամանակ աչքի է ընկել ցուցարարների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով եւ նրանց նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելով՝   ծեծկռտուքի մասնակիցներից մեկին հորդորում է «նորմալ պահել»։ 

Ի պատասխան՝ երիտասարդը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում նրա հասցեին։ Մոտենալով վերջինիս՝ Ա․ Ազարյանը հարվածում է նրա դեմքին, որն էլ կորցնում է գիտակցությունը։ 

Ի դեպ, այս պահին Ազարյանն անցնում է մի քանի քրեական գործերով՝ ցուցարարների նկատմամբ անհամաչափ  ուժ գործադրելու , նրանց հարվածելու  համար։ Տուժողներից մեկը քաղաքացի Մեսրոպ Մանուկյանն է։ 

Մանրամասն՝ տեսանյութում