Վստահ եմ՝ կփրկեք Արցախը կործանումից․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԱՀ նախագահին

Վստահ եմ՝ կփրկեք Արցախը կործանումից․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԱՀ նախագահին

ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին․ 
 
«Հարգելի՛ պարոն Շահրամանյան, շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ: 

Պարո՛ն նախագահ, վստահ եմ, որ Դուք Ձեր թիմի, արցախցի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին, հայ ժողովրդի մեծամասնության օգնությամբ կփրկեք Արցախը կործանումից: 

Համոզված եմ, որ դա հնարավոր է:

Իմ, իմ համախոհների և աջակիցների սատարումը՝ Ձեզ»: