Սյունիքում բախվել են «ՄԱԶ» բեռնատարն ու «Լադա»-ն, նոր մանրամասներ վիրավnրների հանգեցրած խոշոր վթարից․ Shamshyan
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Սիսիան-Աղիտու ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են 63-ամյա Գագիկ Ա․-ի վարած «ՄԱԶ» մակնիշի բեռնատարն ու 72-ամյա Վալերիկ Ա․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապ օգնության ավտոմեքենային տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։
Բժիշկների կողմից օգնություն է ցուցաբերվել նաև նրա ուղևոր, 65-ամյա Արուս Ե․-ին, ով նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։