Ռուսաստանը չի խանգարում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերին. ԱՄՆ պաշտոնյա

Ռուսաստանը  չի խանգարում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերին. ԱՄՆ պաշտոնյա

Միացյալ Նահանգների պետական քարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին:

Լրագրողի այն դիտարկմանը, որ Ռուսաստանը կոչ է արել օտարերկրյա կառավարություններին չմիջամտել ադրբեջանա-հայկական գործերին, Ադրբեջան-Հայաստան խաղաղ գործընթացին, ինչն էլ, ըստ նրա, խանգարել է երկու հանրապետությունների արտգործնախարարների հանդիպմանը Վաշինգտոնում մինչև տարեվերջ, Միլլերը պատասխանել է, որ Մոսկվան չի խանգարում։

«Ռուսաստանը որևէ կերպ չի խանգարում մեզ իրականացնել դիվանագիտական այն կարևոր ջանքերը, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ են Հայաստանին և Ադրբեջանին, և մենք շարունակելու ենք հետամուտ լինել դրանց»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։