Ուղեւորներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում

Ստամբուլ-Սամարկանդ չվերթն իրականացնող «Ուզբեկստան ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի կապիտանը արտակարգ վայրէջք է խնդրել Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում։ Պատճառը եղել է ուղեւորներից մեկի ինքնազգացողության կտրուկ վատթարացումը։
Airbus A320 ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում տեղական ժամանակով 18:45-ին։ Ուղևորին անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։ Առողջության բարելավումից և նրա համաձայնությամբ ուղևորը շարունակել է ճանապարհը դեպի վերջնական նպատակակետ։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world