Խորենացու փողոցում վթարի հետևանքով կա մեկ զոհ

Խորենացու փողոցում վթարի հետևանքով կա մեկ զոհ

Սվետլանա Այդինյանը, ում վրաերթի էին ենթարկել նոյեմբերի 17-ին, այսօր մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հաղորդում է ստացվել հիվանդանոցից։

80-ամյա կնոջը Երևանի Խորենացու փողոցում ժամը 18.40-ի սահմաններում վրաերթի էր ենթարկել «Լադա» մակնիշի մեքենայի վարորդը։ Նրան հոսպիտալացրել էին վնասվածքներով։ Այժմ կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: