Ղրիմում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական անօդաչու թռչող սարք

ՀՕՊ-ը Ղրիմի կենտրոնական հատվածում անօդաչու թռչող սարք է խոցել, զոհեր և ավերածություններ չկան. հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսենովն իր տելեգրամյան ալիքում։
«Ղրիմի կենտրոնական հատվածում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք, զոհեր և ավերածություններ չկան: Բոլորին խնդրում եմ հանգստություն պահպանել և վստահել միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին»,- գրել է նա։