Մնացել է վերջին փորձը․ Սերժ Սարգսյան

Ես չեմ ձգտել վարչապետի պաշտոնին, դարձա, որ այս արհավիրքը Հայաստանից հեռացվի։ Այդ մասին այսօր իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ իրեն այդ պաշտոնում առաջադրվել դրդեց այն, որ ինքը զգում էր այս արհավիրքը։

«Ասելը հո պոզով-պոչով չի լինում»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ մնացել է վերջին փամփուշտը, ի՞նչն է խանգարում, որ ընդդիմությունը միասնական կրակի այն, Սերժ Սարգսյանն արձագանքեց՝ ինքը ոչ մեկի հետ որևէ խնդիր չունի։

«Եթե ես պրոբլեմ ունենայի, մենք բոլոր միջոցառումներին չէինք մասնակցի ակտիվ ձևով։ Ցավոք, էս երկիրը դարձել է ասող-խոսողների երկիր։ Իսկ մենք երբեք փամփուշտ չենք օգտագործում երկրի ներսում։ Մնացել է վերջին փորձը»,- նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։