Իրանի զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբը նոր նախաձեռնություն է ներկայացրել Հայաստանից տրանսպորտային միջոցների մուտքը Իրանի Իսլամական Հանրապետություն հեշտացնելու համար, հայտնել է Tehran Times-ը։
Ծրագիրը, որն ուղղված է մաքսային ընթացակարգերի կրճատմանը և անդրսահմանային ճանապարհորդությունների արագացմանը, մեկնարկել է շաբաթ օրն Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի մասնակցությամբ արարողության ժամանակ:
Իրան մեկնող Հայաստանի քաղաքացիներն այդուհետ կարող են իրենց տրանսպորտային միջոցների համար ստանալ մաքսային տարանցման փաստաթուղթ, որը թույլ կտա երկիր մուտք գործել նվազագույն ուշացումով։