Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Զոհեր, տարհանում, գնդակոծություն․ իրավիճակը՝ ռուս-ուկրաինական ճակատում

Blog Image

Կուրսկի մարզում 89 բնակավայր ենթակա է պարտադիր տարհանման։ Մարզպետարանի Telegram ալիքում հրապարակվել է գյուղերի, բնակավայրերի համապատասխան ցանկը։

«Սա անհրաժեշտ է բնակիչների անվտանգությունն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Թվարկված բնակավայրերը մտնում են Ուկրաինային սահմանակից Ռիլսկի և Խոմուտովսկի շրջանների մեջ։

Մյուս կողմից թարմացված տվյալների համաձայն՝ առավոտյան Բելգորոդի հրետակոծության հետեւանքով տուժել է տասը մարդ, այդ թվում՝ չորսամյա տղա։ Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։

«Նա (տղան) իրեն վատ է զգացել, և ծնողները շտապօգնություն են կանչել։ Երեխային փակ գանգուղեղային վնասվածքով, բարոտրավմա <.հոսպիտալացրել են..> շտապօգնության խումբը ցուցաբերել է անհրաժեշտ ողջ օգնությունը»,- գրել է Գլադկովը։

 

Ընդհանուր առմամբ գնդակոծության հետեւանքով տուժել է 96 բնակարան, ինչպես նաեւ 11 մասնավոր տնային տնտեսություն, 66 ավտոմեքենա։

Send