Հայաստանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի տարրերին. Բայրամով

Հայաստանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի տարրերին. Բայրամով

Երեւանը դեռ չի արձագանքել հոկտեմբերի 2-ին Ժնեւում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայկական կողմին տրամադրված խաղաղության պայմանագրի տարրերին։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝  ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Զրույցի ընթացքում Բայրամովը եւ Դոնֆրիդը մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացի ներկա իրավիճակի եւ հեռանկարների, ինչպես նաեւ ադրբեջանա-ամերիկյան օրակարգի տարբեր ոլորտների շուրջ»,-փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Քարեն Դոնֆրիդը ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։