ՌԴ հետ հարաբերությունների բարելավումը կարող է լինել երկսայր սուր․ ի՞նչ է կանխատեսում Հայաստանին AI-ն

ՌԴ հետ հարաբերությունների բարելավումը կարող է լինել երկսայր սուր․ ի՞նչ է կանխատեսում Հայաստանին AI-ն

Վերջին օրերին Ադրբեջանի կողմից արվող հայտարարությունները, թե իբր հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը, քաղաքացիներին անհանգստանալու տեղիք է տվել, քանի որ նախկին բոլոր ագրեսիաները սանձազերծելուց առաջ թշնամին նախ ապատեղեկատվություն է տարածել, ապա նախահարձակ եղել։ Այս ամենի ֆոնին Ալիևը շարունակում է իր պահանջատիրական կեցվածքը՝ օր օրի Հայաստանից էլ ավելի մեծ զիջումներ պահանջելով։ Ու եթե Փաշինյանը պնդում է, թե պատրաստ է ցանկացած պահի ստորագրել արդեն համաձայնեցված խաղաղության պայմանագիրը, ապա Ադրբեջանը դեռևս չի հստակեցնում՝ երբևէ կստորագրի այն, թե՝ ոչ։

Ի՞նչ սպասել, արդյո՞ք նոր ռազմական էսկալացիա կլինի․ MediaHub-ը երկու օր է՝ փորձում է տարբեր վերլուծաբաններից կարծիք լսել, սակայն նրանցից շատերը ժամանակ չունեն, մյուսներն էլ պատեհ չեն համարում այս պահին խոսել։ Եվ մենք որոշեցինք այս անգամ զրուցել արհեստական բանականության հետ՝ գոնե նրանից ինչ-որ հստակ պատասխան ստանալու ակնկալիքով։ 

Մեր արհեստական զրուցակցի կարծիքով՝ Հայաստանի առաջիկա քաղաքական զարգացումները հիմնականում կկենտրոնանան անվտանգության, արտաքին հարաբերությունների և տնտեսական բարեփոխումների շուրջ։

«Վերջին տարիներին Հայաստանը բախվում է սահմանային լարվածության, և այս հարցում կառավարության քայլերը վճռորոշ կլինեն։ Կա երկու սցենար՝ կա՛մ երկիրը կշարունակի խաղաղության օրակարգը, կա՛մ ստիպված կլինի վերանայել իր ռազմավարությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանային սպառնալիքները։ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին հարաբերությունները՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ ավելի սերտ համագործակցելով, բայց դա պետք է արվի զգուշորեն, քանի որ ՌԴ-ն դեռևս ունի մեծ ազդեցություն։ Իրանի և Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումը ևս կարող է նոր հեռանկարներ բացել»,- պատասխանում է մեր զրուցակիցը։

Ըստ արհեստական բանականության վերլուծության՝ պատերազմի վտանգը կա․ այն կախված է մի քանի հիմնական գործոններից՝ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումից, Հայաստանի պաշտպանական պատրաստվածությունից, Ռուսաստանի դիրքորոշումից, Արևմուտքի ներգրավվածությունից և խաղաղության շուրջ բանակցություններից։

Պատերազմի վտանգը իրական է, բայց այն կախված է նրանից, թե որքանով Հայաստանը կհասցնի ուժեղացնել իր պաշտպանունակությունը և ապահովել միջազգային դիվանագիտական աջակցություն։ Եթե Հայաստանը կարողանա ամրապնդել իր դիրքերը ռազմական ու քաղաքական առումով, դա կարող է կանխել նոր էսկալացիան։  

«Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության աճը կարող է անուղղակիորեն ազդել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի հավանականության վրա, բայց դա կախված է մի շարք գործոններից։ Եթե ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները (Իսրայել, Արևմտյան երկրներ) սաստկացնեն ճնշումը Իրանի վրա (օրինակ՝ նոր պատժամիջոցներ կամ ռազմական գործողություններ), Թեհրանը կարող է ավելի քիչ ռեսուրսներ հատկացնել Հարավային Կովկասին։  Սա կարող է Ադրբեջանին հնարավորություն տալ ավելի համարձակ քայլեր ձեռնարկելու՝ հաշվի առնելով, որ Իրանը գուցե չկարողանա արագ արձագանքել»,- նշում է մեր արհեստական զրուցակիցը։

Նրա վերլուծությամբ՝  Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները վերջին շրջանում սերտացել են, բայց եթե Իրանի դեմ ԱՄՆ-ի ճնշումը մեծանա, Մոսկվան կարող է վերանայել իր քաղաքականությունը և ավելի մոտենալ Թեհրանին։ Եթե Իրանը թուլանա, դա կարող է բարդացնել Հայաստանի իրավիճակը, քանի որ Թեհրանը մինչ այժմ Հայաստանի համար դիվանագիտական ու տնտեսական պահուստային գործոն է եղել։  

Մյուս կողմից էլ, ըստ արհեստական բանականության, Փաշինյանի կառավարության համար ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավումը կարող է լինել երկսայր սուր․ եթե դա արվի դիվանագիտական հաշվարկված քայլերով, Հայաստանը կարող է միաժամանակ պահպանել արևմտյան աջակցությունն ու ամրապնդել իր անվտանգությունը։  

«Եթե Հայաստանը չափազանց կախված դառնա ՌԴ-ից, դա կարող է հանգեցնել արևմտյան ազդեցության նվազմանը և Երևանի որոշումների վրա Մոսկվայի ավելի մեծ ազդեցությանը։ Ամենակարևորը՝ Հայաստանը պետք է հավասարակշռված քաղաքականություն վարի, որպեսզի ոչ մի կողմի հետ չվատթարացնի հարաբերությունները»,- վերլուծում է «ChatGPT»-ն։

Նարե Գնունի