Քանի՞ զոհ ունենք, արդյո՞ք վերադարձված 95 մարմինները հաշվառված էին հայտարարված 207-ի մեջ

Քանի՞ զոհ ունենք, արդյո՞ք վերադարձված 95 մարմինները հաշվառված էին հայտարարված 207-ի մեջ

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 95 զոհված զինծառայողի մարմին։

Շատերի մոտ հարց է առաջանում, թե թշնամու այսօրվա հանձնած մարմիններն ԱԽ երեկվա նիստում հայտարարված զոհերի՞ թվում են, թե՞ արդեն պաշտոնապես հայտարարված 207 զոհերից բացի ևս 95 նոր զոհ կա։

Հարցի պատասխանը MediaHub.am-ը փորձեց պարզել ՊՆ-ից։

Պաշտպանական գերատեսչության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը նշեց, որ այսօր վերադարձված մարմինները ԱԽ նիստում հայտարարված 207 զոհերից 95-ինն են։

Նշենք, որ սեպտեմբերի 17-ին էլ Բաքուն հայտարարեց, որ Հայաստանին է վերադարձրել զոհված զինծառայողների 32 մարմին։

Նկատենք, որ մեր հավաստի աղբյուրները փոխանցում են, որ այս 95 մարմինները թշնամին վերադարձրել է դեռ 2 օր առաջ, այսինքն՝ սեպտեմբերի 18-ին։ Ըստ էության, հայտարարված 207 զոհերից 127-ի մարմինը թշնամին է վերադարձրել։

Քանի զոհվածի մարմին դեռ գտնված չի, հայտնի չէ։ Ստույգ տեղեկատվություն չկա, ինչն էլ հանգեցնում է տեղեկատվական քաոսի։ Այս է պատճառը, որ անընդհատ բարձրաձայնում ենք զոհվածների անունները հրապարակելու անհրաժեշտության մասին։


Նարե Գնունի