Հեռախոսահամարով չեք կարա ուղարկեք իմ մեյլի վրա որևիցե բան, եթե «Պեգասուս» չեք օգտագործում․ Վարդանյան

Հեռախոսահամարով չեք կարա ուղարկեք իմ մեյլի վրա որևիցե բան, եթե «Պեգասուս» չեք օգտագործում․ Վարդանյան

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծ։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նկատեց, թե կանոնակարգման մեջ գրում են, որ եթե էլեկտրոնային եղանակով են ուզում ստանալ ծանուցումը կամ SMS հաղորդագրության միջոցով, պետք է քաղաքացին տա իր հեռախոսահամարը։

«Կարամ ես իմ հեռախոսահամարը ձեզ տամ, բայց հավատացնում եմ՝ իմ հեռախոսահամարով ինձ որևիցե էլեկտրոնային հավելվածի միջոցով որևիցե բան չեք կարող ուղարկել, որովհետև «Վոթսափը» կարա լինի այլ համարի վրա, էլեկտրոնային փոստը՝ այլ»,- ասաց Վարդանյանը։

Պատգամավոր Լիլիթ Մինասյանն էլ ասաց, թե հառախոսահամրով կարելի է ուղարկել, սակայն Վարդանյանը հակադարձեց․ «Չէ, հեռախոսահամրով չեք կարա ուղարկեք իմ մեյլի վրա որևիցե բան, հավատացնում եմ Ձեզ, բացառությամբ, եթե Դուք «Պեգասուս» չեք օգտագործում, որպեսզի կարողանաք իմանաք, թե ես ում հետ ինչ և երբ եմ հաղորդակցվում»։

Փոխնախարար Արմենուհի Հարությունյանն էլ հստակեցրեց, որ հեռախոսահամարը իսկապես պետք է լինի այդ նպատակով տրամադրված, և անձը պետք է հստակ գիտակցի, որ պետք է շատ ուշադիր լինի այդ հեռախոսին։

«Երկրորդը, հեռախոսազանգի միջոցով ծանուցումների դեպքում այդ հեռախոսազանգը ծանուցելու փաստը ձայնագրվելու է, և այդ ձայնագրությունը կցվում է գործին՝ որպես ապացույց, որ անձը պատշաճ ծանուցվել է»,- ասաց փոխնախարարը։