Տղաները հաղթեցին, աղջիկները պարտվեցին. Բռնցքամարտի պատանեկան ԵԱ

Տղաները հաղթեցին, աղջիկները պարտվեցին. Բռնցքամարտի պատանեկան ԵԱ

Հայ պատանի բռնցքամարտիկները շարունակում են ելույթները Իտալիայում ընթացող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում. գրում է Shantnews.am-ը։

Մրցումների երկորդ օրը ռինգ դուրս եկած մեր 2 տղաներն էլ հաղթանակներ տարան: (75-80կգ) քաշային կարգում հանդես եկով Դավիթ Սիմոնյանին հաղթանակ գրանցվեց, քանի որ նրա մրացակիցը՝ Բռցքամարտի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող ռուս մարզիկ Վալենտին Դուդարենկոն ռինգ դուրս չեկավ: Իսկ (66-70կգ)քաշային կարգում հանդես եկող Երանոս Օհանյանը փայլուն մենամարտ անցկացրեց: Նա 2-րդ ռաունդում 2 անգամ նոկաուտի ենթարկեց խորվաթ Անտե միլկովիչին, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը:
իսկ ահա մեր աղջիկները անհաջողության մատնվեցին: (50-52կգ) քաշային կարգում հանդես եկող Լյուսյա

Ավետիսյանը և (57-60կգ) քաշային կարգը ներկայացնող Լիլիթ Ասատրյանը պարտվեցին համապատասխանաբար հույն և սլովենացի մարզուհիներին: