Արաբկիրում «լուկերի» կափարիչներն են գողացել

Արաբկիր վարչական շրջանում նորից «լուկերի» կափարիչներ են գողացել։

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ 

Արաբակիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը հաստատեց տեղեկատվությունը, նշելով որ արդեն տեղեկացրել են ոստիկանությանը, ինչպես նաև փակել են դիտահորերը և այս պահին բաց դիտահոր չկա։

Հրաչյա Սարգսյանն արձագանքեց․ «Ոնց որ մի տեղ մոռացել եք, կասեմ՝ որտեղ է»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։