Ռոնալդուն պատրաստ է գնալ աշխատավարձի կրճատման՝ նոր ակումբ տեղափոխվելու համար

Ռոնալդուն պատրաստ է գնալ աշխատավարձի կրճատման՝ նոր ակումբ տեղափոխվելու համար

Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է գնալ աշխատավարձի կրճատման, որպեսզի տեղափոխվի այնպիսի ակումբ, որը կարող է հաղթել Չեմպիոնների լիգան։

Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման, որպեսզի տեղափոխվի ակումբ, որը հավակնում է հաղթել Չեմպիոնների լիգան: Պորտուգալացին ցանկանում է կրկին հաղթել այս մրցաշարում, կամ գոնե դառնալ ներքին առաջնության հաղթող: Սա է նրա գլխավոր մոտիվացիան մոտ ապագայում։

Այժմ «Մանչեսթեր Յունայթեդում» հարձակվողը շաբաթական ավելի քան 500 հազար ֆունտ է վաստակում։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ռոման», որը սակայն ՉԼ-ում ևս հանդես չի գալու այս մրցաշրջանում։

Աղբյուր  ArmSport.am