Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ Կահիրեի աշխարհի գավաթի հաղթող

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին` 6-րդ փուլը կայացավ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որտեղ օղակների վարժության եզրափակչում Ավետիսյանը, հավաքելով 14.466 միավոր, զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
Հայաստանի ընտրանու անդամ Վահագն Դավթյանը միայն 7-րդն է:
Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող էր դարձել Համլետ Մանուկյանը: