Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ. ինչ եղանակ կլինի

Blog Image

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (07.06-12.06.2024թ.)

Ուշադրություն
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 7-ի երեկոյան ժամերից, 8-12-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։


Երևան քաղաքում՝
Հունիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Հունիսի 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 8-12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Երևան քաղաքի հունիսի 7-ի  բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան     36.2°C (2019թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան          3.9°C (1967թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան    20.0°C

Send