Գագիկ Խաչատրյանը սայլակով է ներկայացել դատարան՝ շտապ օգնության ուղեկցությամբ
Գագիկ Խաչատրյանը սայլակով է ներկայացել դատարան՝ շտապ օգնության ուղեկցությամբ։ Այդ մասին այսօր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստի ընթացքում ասաց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Խաչատրյանին դեղորայք է ներարկվել, ճնշման չափում է իրականացվել։
«Որևէ մեկին չի հետաքրքրում՝ ինչ վիճակում է Գագիկ Խաչատրյանն այս պահին, անգամ բժշկին չեք հարցնում՝ ինչպես է»,- ասաց Սարգսյանը։
Դրանից հետո դատարանը հարց ուղղեց շտապ օգնության բժշկին, որը ներկայացրեց, որ Գագիկ Խաչատրյանը գանգատվում էր ցավերից։
«Ճնշումը 150-90 էր, տանն ավելի բարձր էր, կատարվել է ներարկում։ Այս պահին կրկին ներարկում ենք իրականացրել»,- ասաց բժշիկը։
Մանրամասները՝ տեսանյութում։