Արտակարգ դեպք. 3 օրվա ընթացքում Էրեբունու վարչական տարածքում գողացել են կոյուղու դիտահորերի 15-ից ավելի փականներ

Արտակարգ դեպք. 3 օրվա ընթացքում Էրեբունու վարչական տարածքում գողացել են կոյուղու դիտահորերի 15-ից ավելի փականներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ձևակերպված փաստաթղթերի ոստիկանության Էրեբունի բաժին է դիմել Երևանի բնակիչ Հովհաննես Մ.-ն և հայտնել, որ սեպտեմբերի 30-ի ժամը 19:00-ից մինչև հոկտեմբերի 3-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գուրգեն Մահարու և Վարդաշեն 5-րդ փողոցներում առկա կոյուղու դիտահորերի 16 հատ փականները:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դիտահորերի փականները գողացած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: