Գրեթե 10 սմ ձյուն է տեղացել. հսկողության տակ է հետիոտնային տարածքների, մայթերի և տրանսպորտի կանգառների մաքրումը. ՌԴ

Գրեթե 10 սմ ձյուն է տեղացել. հսկողության տակ է հետիոտնային տարածքների, մայթերի և տրանսպորտի կանգառների մաքրումը. ՌԴ

Մոսկվայում արդեն գրեթե 10 սմ ձյուն է տեղացել. գրում են տեղական խմբերում։ Տրանսպորտի վարչությունը վարորդներին հորդորել է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։ 

Մոսկվայի ճանապարհներն ամբողջ օրը մաքրվելու և սառցազրկվելու են։

Այս մասին հայտնում են մայրաքաղաքի քաղաքային ծառայություններից։ Հատուկ հսկողության տակ է հետիոտնային տարածքների, մայթերի և տրանսպորտի կանգառների մաքրումը։

Ըստ կանխատեսումների՝ ձյան տեղումները և ուժեղ քամին կշարունակվեն մինչև երեքշաբթի՝ ապրիլի 8-ը։

Կադրերը՝ այստեղ