Մեղադրողը պահանջեց ՍերԺ Սարգսյանին ճանաչել մեղավոր և ազատել քրեական պատասխանատվությունից

Մեղադրողը պահանջեց ՍերԺ Սարգսյանին ճանաչել մեղավոր և ազատել քրեական պատասխանատվությունից

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստին հանրային մեղադրողն ընթերցեց մեղադրական ճառը: Դրա ավարտին հանրային մեղադրողը պահանջեց ՍերԺ Սարգսյանին ճանաչել մեղավոր և ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով:

Գործով անցնող Բարսեղ Բեգլարյանին առաջարկեց ճանաչել մեղավոր և ազատել քրեական պատասխանատվությունից նույն հիմքով:  

Սերժ Սարգսյանի պաշտպանը միջնորդեց վերացնել վերջինիս նկատմամբ ընտրված, չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը: Որոշումը կհրապարակվի այսօր ժամը 17:30-ին:

Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին:

Հիշեցնենք, նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, ըստ որի՝ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը: