Երեկ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում հազարավոր մարդիկ հավաքվել են Սպիտակ տան դիմաց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ հղիության արհեստական ընդհատման արգելման մասին օրենքի, հայտնում է BBC լրատվականը:
«Մենք չենք վերադառնա» վանկարկումներով՝ ցուցարարները քայլել են դեպի Սպիտակ տուն, որտեղ նրանցից մի քանիսն իրենց կապել են դարպասին։ Կազմակերպիչների տվյալներով՝ հավաքվել է մոտ 10 հազար մարդ՝ Միացյալ Նահանգների բոլոր ծայրերից:
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշմամբ երկրում արգելվել էր հղիության արհեստական ընդհատումը, որը ազատորեն գործում էր մոտ 50 տարի: Օրինագծի պաշտպանները հղիության արհեստական ընդհատումը համարում են սպանություն: