Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը ռուսական «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում ցրել է սրտի կաթվածի հետ կապված երկու սխալ պատկերացումներ։
Առաջին առասպելը, որը հերքվել է, այն է, որ սրտի կաթվածը անհնար է խոլեստերինի նորմալ մակարդակի դեպքում։ Մյասնիկովի խոսքով՝ սրտի կաթվածը կարող է առաջանալ ոչ միայն աթերոսկլերոտիկ վահանիկների, այլև արյան մակարդուկների կամ հանկարծակի անոթային սպազմի հետևանքով։
Բժիշկը նաև ընդգծել է, որ Էլեկտրասրտագրությունը միշտ չի կարողանում անմիջապես բացահայտել սրտի կաթվածի սպառնալիքը։
«Կարող եք գալ, էլեկտրասրտագրություն անել՝ դա բացարձակապես նորմալ է, վեր կենալ, դուրս գալ սենյակից և սրտի կաթված ստանալ», - ասել է Մյասնիկովը։