Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ե՞րբ կվերականգնվի «փոսի» դպրոցի բնականոն աշխատանքը

Blog Image

Երևանի քաղաքապետի  մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի՛ գործընկերներ,

Տեղեկացնում եմ, որ Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում սեպտեմբերի 6-ին արձանագրված ցնցումներից հետո դասապրոցեսը ընդհատվել էր, և հաջորդ իսկ օրվանից դասերն իրականացվում էին հեռավար։

Այս ընթացքում մասնագիտացված ընկերությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳ նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ինժեներաերկրաբանական և սեյսմակայունության ուսումնասիրություններ։

Արդյունքում պարզվել է, որ հարակից շենքի փոսորակում իրականացնող շինարարական աշխատանքները չեն կարող դպրոցի շենքի կրող կոնստրուկտիվ տարրերում նոր ճաքեր առաջացնել։

Դպրոցի բնականոն աշխատանքը սեպտեմբերի 27-ից կվերականգնվի»։

MediaHub-ն երկու շաբաթից ավելի է, ինչ ուշադրության կենտրոնում է պահում Երևանի Հակոբ Օշականի անվան 172 հիմնական դպրոցում՝ հայտնի «փոսի դպրոցի» շուրջ տեղի ունեցող իրավիճակը: Հիշեցնենք, տևական ժամանակ է դասերն այս դպրոցում հեռավար են: Պատճառը այն է, որ Օրբելի 23 հասցեում 30 հարկանի շենքի հիմք է գցվում, և այդ աշխատանքների արդյունքում դպրոցում որոշակի տատանումներ ու ցնցումներ են առաջանում։

Send