«Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը»․ Փաշինյանն Ալբանիայում փակ քննարկման է մասնակցել

«Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը»․ Փաշինյանն Ալբանիայում փակ քննարկման է մասնակցել

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

« Նիկոլ Փաշինյանը Տիրանայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը և ամրապնդելով ժողովրդավարական դիմադրողականությունը» թեմայով քննարկմանը:

Այն անցկացվել է փակ ձևաչափով:

Քննարկմանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Հունաստանի, Էստոնիայի, Վրաստանի, Լյուքսեմբուրգի, Լեհաստանի և Սլովակիայի վարչապետները, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը»: