Թուրքիայում հորդառատ անձրևների հետևանքով տները լցվել են ջրով, ճանապարհները կաթվածահար են, երթևեկությունը դադարեցվել է

Թուրքիայի սեւծովյան տարածաշրջանում հորդառատ անձրեւները հեղեղումների պատճառ են դարձել։ Խոշոր Սամսուն քաղաքում տներ են լցվել ջրով, ճանապարհներն կաթվածահար են եղել, երթեւեկությունը դադարեցվել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի Սիվաս քաղաքի Ալթինյայլա շրջանում ձվի չափ կարկուտ է տեղացել։ Ալթինյայլայի շրջանում տեղացած կարկուտը վնասել է մեքենաներն ու տները, ինչպես նաև, ըստ թուրքական լրատվամիջոցների, անտուն կենդանիներ են սատկել։
Ալթինյայլայի շրջանում հորդառատ անձրեւից հետո երեկոյան տեղացած կարկուտը կաթվածահար է արել շրջանի աշխատանքները։
Տեսանյութերը՝ այստեղ