Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու բացառիկ հնարավորություն կա․ Բլինքեն

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու բացառիկ հնարավորություն կա։ Բրուքինգսի համալսարանում ելույթի ժամանակ նշել է Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչելու բացառիկ հնարավորություն կա, որը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նրա կարծիքով՝ հսկայական հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական հաղորդակցության, տնտեսական աճի, արևելքի և արևմուտքի, հյուսիսի և հարավի երկրների միջև կապերի հաստատման համար, և որ Ադրբեջանը վճռորոշ դեր ունի այս հարցում»։
Բլինքենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ակտիվ ներդրում է կատարել սեփական դիվանագիտության մեջ՝ փորձելով օգնել Ադրբեջանին ու Հայաստանին խաղաղության համաձայնագրին մոտենալու հարցում։
ԱՄՆ պետքարտուղարն նաև նշել է, որ Վաշինգտոնն այդ աշխատանքը կատարել է Եվրոպական միության հետ սերտ համագործակցությամբ ու համակարգմամբ։
«Ես այդ մասին մոտ 1 շաբաթ առաջ խոսել եմ նախագահ Ալիևի հետ զրույցի ընթացքում։ Կարծում եմ, որ դա իրագործելի է։ Եվ լիովին համապատասխանում է Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների, նաև ողջ տարածաշրջանի շահերին»,- ասել է Բլինքենը։