Ոչ մի բան էլ ոչ մեկ չի հանձնելու․ Դանիելյանը՝ Մեղրիի մասին

Եթե մամուլի հրապարակումները դրա հետ կապված ճիշտ լինեին, առաջինը ես կբարձրաձայնեի։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը՝ անդրադառնալով հանգամանքին, որ Մեղրիում որոշ պետական կառույցներ փակվում են։

Նա նշեց, որ ընդհանուր գործընթացին ծանոթ է։

«Հանրապետությունում կան տարբեր ծառայություններ, որոնք օպտիմալացվում են ու կենտրոնացվում մարզկենտրոններում։ Իսկ կադաստրի մասով հաստիքի խնդիր կա, դատարանի նիստերի քանակն էլ հաշվեցին, ասացին, որ լավ կլինի Կապանում լինի այդ դատարանը»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ մամուլում գրվում է նաև, թե Մեղրին էլ են ուզում հանձնել, Դանիելյանը վստահեցրեց՝ ոչ մի բան էլ ոչ մեկ չի հանձնելու։

Մանրամասները՝ տեսանյութում։