Ովքե՞ր և ինչո՞ւ են կոտրել խաչքարի վրա դրված Հիսուսի գլուխն ու ձեռքը․ հերթական վանդալիզմը՝ Երևանում

Օրերս Երևանում հերթական վանդալիզմն է տեղի ունեցել։ Անհայտ անձինք կոտրել են Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի մոտ տեղադրված Արաբկիրի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վերին հատվածում տեղադրված Հիսուս Քրիստոսի գլուխն ու ձեռքը։

MediaHub.am-ի հետ զրույցում Երևանի Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը նշեց, որ ամեն ինչ անելու են արձանը նորոգելու և մեղավորներին պատժելու համար։ 

Մանրամասները՝ տեսանյութում