ՀՔԾ-ն մինչև ինձ հարցաքննելը, անգամ մինչև ինձ հարցաքննության հրավիրելը, արդեն իմ նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց էր ընտրել. Բաբայան

ՀՔԾ-ն մինչև ինձ հարցաքննելը, անգամ մինչև ինձ հարցաքննության հրավիրելը, արդեն իմ նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց էր ընտրել. Բաբայան

Քիչ առաջ ավարտվեց ինձ ու Արա Բաբլոյանին վերաբերվող քրեական գործի հերթական դատական նիստը:Այս մասին թելեգրամում գրել է Արսեն Բաբայանը.

«Հիշո՞ւմ եք, որ ասում էի հենց սկսվի քրեական գործի նյութերի հետազոտումը շատ հետաքրքիր հանգանանքներ է բացահայտվելու:

Այսօր այդպիսի առաջին բացահայտումն արեցի: Քրեական գործի նյութերից ակնհայտ է դառնում, որ ՀՔԾ-ն մինչև ինձ հարցաքննելը, անգամ մինչև ինձ հարցաքննության հրավիրելը, արդեն իմ նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց էր ընտրել:

ՀՔԾ-ն այդպիսով իմ նկատմամբ կատարել է հանցագործություն:

Այս դեպքի բացահայտման նպատակով դատարանը նիստի ընթացքում դիմեց մեղադրողին, որպեսզի վերջինս քրեադատավարական ընթացակարգով դեպքին ընթացք տա, քննություն կատարվի և արդյունքների վերաբերյալ տեղեկացնի դատարանին»: