Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Քաղաքականություն

Դիմել եմ Գլխավոր դատախազին՝ Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու համար․ Լիլիթ Գալստյան

Blog Image

 

Հուլիսի 25-ին, 10 օր առաջ, դիմել եմ ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու կամ վերացնելու ուղղությամբ, գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Միջնորդագիրս պայմանավորված է Աղվան Արշակյանի առողջական վիճակով, ինչպես նաև բխում է ՀՀ սահմնադրությունից և ՀՀ ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններից։

Ա․ Արշակյանը ենթարկվել է գլխուղեղի վիրահատության, անցել քիմիաիմունաթերապիայի և ճառագայթային թերապիայի երկարատև կուրսեր։ Ըստ էության, նա պիտի գտնվի բժիշկների խիստ հսկողության ներքո։

Նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանից ստացված տեղեկությունների համաձայն՝ անազատության մեջ գտնվելու ժամանակ Աղվան Արշակյանի առողջությունը վատթարացել է՝ խաթարվել է ձախ ձեռքի շարժունակությանը։

հ․գ․ Հուսանք պատասխանը հուսադրող կլինի․․․․»

Send