Բաշիրը հայտարարել է Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու մասին

Բաշիրը հայտարարել է Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու մասին

«Սիրիայի փրկության կառավարություն» ընդդիմադիր կառույցի ղեկավար Մուհամեդ ալ Բաշիրը հայտնել է, որ նշանակվել է Արաբական Հանրապետության ժամանակավոր կառավարության ղեկավար։

Նրա խոսքերն է մեջբերել Reuters-ը։ Նա իր պաշտոնը կզբաղեցնի մինչև 2025 թվականի մարտի 1-ը, մոտ ապագայում Ալ-Բաշիրը կսկսի ձևավորել ժամանակավոր կաբինետ։