Ներքին Հանդից կանանց ու երեխաներին տարհանում են․ Բաղդասարյան

Ներքին Հանդից կանանց և երեխաներին տարհանել են, տղամարդիկ մնացել են՝ իրենց հողը պաշտպանելու։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ վիճակը համայնքում շարունակում է մնալ նույնը։
Ըստ համայնքի ղեկավարի, բնակիչների մոտ լարվածություն կա. «Քաղաքացիական անձանց շրջանում, բարեբախտաբար, վիրավորներ չունենք», - ասաց նա։
Ինչ վերաբերում է զինծառայողներին, ապա Խաչատուր Բաղդասարյանը նշեց, որ իր տեղեկություններով՝ չորս վիրավոր կա Ներքին Հանդի սահմանին։
Նարե Գնունի