Աֆղանստանի հետ սահմանին զինված հակամարտություն է տեղի ունեցել Իրանի սահմանապահների և «Թալիբան» շարժման մասնակիցների միջև, հաղորդում է IRNA գործակալությունը:
«Մի քանի րոպե առաջ բախում է տեղի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ զորքերի և թալիբների ուժերի միջև», – ասել է Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Գիլմենդ շրջանի ղեկավար Մեյսամ Բարազանդեն:
Նրա խոսքով՝ փոխհրաձգությունը շարունակվում է, զոհերի թիվը դեռ հայտնի չէ։