«Հանրային ձայնը» ես եմ ստեղծել, պետք եղավ, ես էլ կթաղեմ․ Վարդան Ղուկասյան

«Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր, խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը MediaHub-ի հետ զրույցում այսօր հայտարարեց, որ եթե ինքը կուսակցությունում չլինի, կդադարի գոյություն ունենալ նաև կուսակցությունը։

«Հանրային ձայնը» ես եմ ստեղծել, պետք եղավ, ես էլ կթաղեմ»,- ասաց նա:

Սա որպես արձագանք Արտակ Գալստյանի հայտարարությանը: Հիշեցնենք, այսօր առավոտյան «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը ՌԴ քաղաքացիություն ունի, և այդ հիմքով դադարեցված է համարում Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը։

Ղուկասյանը շեշտեց` այս խնդիրն առաջացրել է իշխանությունը, քանի որ ուզում է «պայթեցնել» կուսակցությունը: Եվ կրկնեց.

«Հանրային ձայնը» ես եմ ստեղծել, պետք եղավ, ես էլ կթաղեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում