Արցախցիները բետոնե արգելապատնեշներ են տեղադրել Ասկերան-Ակնա ճանապարհին (լուսանկարներ)

Արցախցիները բետոնե արգելապատնեշներ են տեղադրել Ասկերան-Ակնա ճանապարհին (լուսանկարներ)

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր անդամ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այս րոպեներին բողոքի ակցիա են իրականացնում Ասկերան-Ակնա(Աղդամ) ճանապարհին և բետոնե արգելապատնեշների տեղադրում։

«Մենք կտրականապես դեմ ենք այդ ճանապարհով ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝լինի դա «հումանիտար օգնություն» թե շատ էժան գներով առևտուր։Մենք հստակ նշել ենք որ դա մեզ համար հանդիսանում է կարմիր գիծ և Արցախը սոցիալապես և տնտեսապես իր կապը պետք է պահի միայն Մայր Հայաստանի հետ։Մեր հիմնական պահանջների մեջ առաջնային է մնում Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը,իսկ ստեղծված հումանիտար աղետի պայմաններում որպես կարճաժամկետ և հրատապ լուծում ենք պահանջում հումանիտար օդային միջանցքի տրամադրումը»։

Լուսանկարներն՝ այստեղ