Բժիշկը նշել է մթերքներ, որոնք կարող են մղձավանջներ առաջացնել

Որոշ մթերքներ կարող են մղձավանջներ առաջացնել, զգուշացրել է թերապևտ Յանա Շմելեւան։
Նրա խոսքերն է մեջբերել է NEWS.ru-ն։
Բժիշկը նախ խորհուրդ է տվել հրաժարվել երեկոյան քաղցրավենիքներից՝ շոկոլադից, թխվածքաբլիթներից, տորթերից։
Նա նաև յուղոտ պանիրներ, կակաո, չիփսեր, մակարոնեղեն և հաց է ներառել մղձավանջների սադրիչների թվում։
«Ածխաջրերն օրգանիզմում մասամբ վերածվում են գլյուկոզայի, ուստի ավելի լավ է դրանք օգտագործել օրվա առաջին կեսին։ Եթե որոշեք ձեր անժամանակ ախորժակը զսպել մեկ բանկա մածունով, ապա ավելի լավ է ընտրել ցածր կալորիականությամբ մթերք՝ ցածր շաքարի պարունակությամբ»,- առաջարկել է Շմելեւան։
Քնելուց առաջ անառողջ նախուտեստների այլընտրանք կարող է լինել նաև գազարը կամ ընկույզը:
Բացի այդ, քնելուց վեց ժամ առաջ պետք է խուսափել ցանկացած կծու սնունդից, քանի որ այն փոխում է մարմնի ջերմաստիճանը, ինչը ազդում է երազների ձևավորման վրա։ «Չի կարելի ընթրիքի հետ գազավորված ջուր օգտագործել. նման ըմպելիքները պարունակում են շաքար և հաճախ կոֆեին, ինչը կարող է նաև հանգեցնել քնի խանգարման»,- եզրափակել է բժիշկը։