ԵՄ որոշ երկրներ կտրականապես դեմ են Ուկրաինայի կարիքների համար Արեւմուտքում սառեցված ռուսական ակտիվների օգտագործմանը։ Այս մասին էստոնական ERR հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«Երբ խոսքը վերաբերում է սառեցված ռուսական ակտիվներին, մենք քննարկումների մեջ ենք 27 մասնակից երկրների հետ: Մենք պատրաստվում ենք, քանի որ կան որոշակի ռիսկեր։ Եվ պետք է ուղիներ գտնենք դրանք նվազագույնի հասցնելու համար: Բացի այդ, որոշ երկրներ կտրականապես դեմ են դրան», - ասաց նա:
Կալլասը չի նշել, թե որ երկրներն են։