Լիսկայի որդիների՝ բանակում ծառայություն չանցնելու «քավորը»․ «Հրապարակ»

Լիսկայի որդիների՝ բանակում ծառայություն չանցնելու «քավորը»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդիների՝ բանակում ծառայություն չանցնելու «քավորը», մեր տեղեկություններով, եղել է Սյունիքի նախկին մարզպետ, նախկինում Գորիսի զինկոմ Մելիքսեթ Պողոսյանը։ Հենց նա է Խաչատրյան եղբայրների «գժի թուղթը» հիմք ընդունել եւ ազատել բանակից։ Տիգրան եւ Տրդատ Խաչատրյանները հաշվառված են «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում։

Ըստ կարգի՝ զինկոմիսարիատում պետք է ստուգվեն հոգեբանական խնդիրները, որպեսզի այդ հիմքով մարդն ազատվի ծառայությունից։ Մի քանի օր է՝ մեզ չի հաջողվում Մելիքսեթ Պողոսյանի հետ կապվել։ Հիշեցնենք․ նա 2007-2017 թվականներին եղել է Գորիսի գլխավոր զինկոմը։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։