Էստոնիան որոշել է ռազմաբազա ստեղծել Ռուսաստանի սահմանի մոտ

Էստոնիան նախատեսում է ռազմաբազա հիմնել Ռուսաստանի հետ սահմանակից Նարվա քաղաքում, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 զինվորականներ և դաշնակից ստորաբաժանումներ, ասել է երկրի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վահուր Կարուսը, գրել են ԶԼՄ-ները։
«Մենք քաղաքի բնակիչներին հստակ ազդանշան կտանք Էստոնիայի պետության առկայության մասին: Նարվայի բնակիչները կկարողանան ընտելանալ այն փաստին, որ զինվորականները իրենց առօրյա քաղաքային կյանքի մի մասն են, և ինչ-որ իմաստով այս քայլը ցույց կտա, որ Նարվան Էստոնիայի անբաժանելի մասն է»,- ասել է Կարուսը:
Նա նշել է, որ բազայի ստեղծման շուրջ բանակցություններ է վարել խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ ու ստացել դրանց դրական պատասխանը։