Ադրբեջանի հոգևոր առաջնորդն արձագանքել է Վեհափառի՝ Արցախի մասին հայտարարությանը

Ադրբեջանի հետ անհնար է խոսել վերջնագրի լեզվով. այս մասին ասել է Կովկասի մահմեդականների գրասենյակի ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն՝ մեկնաբանելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի երեկ արած հայտարարությունն այն մասին, թե հայ ժողովուրդը չի ընդունի Արցախն Ադրբեջանի կազմում:
«Կարծում եմ, որ Հայոց Կաթողիկոսի հայտարարություններն անընդունելի են կրոնական գործչի համար։ Կրոնական գործիչները պետք է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության կոչ անեն»,- լրագրողներին ասել է Փաշազադեն։
Նրա խոսքով, կրոնական առաջնորդների միջամտությունը քաղաքականությանը սխալ է.
«Մենք բարեկամության կոչով դիմում ենք հայկական եկեղեցուն»,- եզրափակել է Փաշազադեն։