Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում սգո օր է. պետական կառույցներում ՀՀ դրոշը խոնարհված է

Blog Image

Հայաստանի Հանրապետությունում այսօր` օգոստոսի 17–ին, և վաղը` օգոստոսի 18–ին, սգո օրեր են։Համապատասխան որոշումն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ` օգոստոսի 16–ին։

Սգո օրերը «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մահացածների հիշատակին են։

Սգո օրերի ժամանակ հանրապետությունում խոնարհվում է պետական դրոշը, հետաձգվում են համերգներն ու ուրախ միջոցառումները, հայտարարվում է լռության րոպե։

Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ են դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 7-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Send