Դիետոլոգը երիտասարդությունը երկարացնելու համար համեմունք է անվանել

Մի պտղունց չոր պապրիկա ուտելը նույնքան օգտակար է, որքան երկու կամ երեք թարմ պղպեղը։ Ասել է սննդաբան Անգելինա Դյուբինան Kuban News-ին։
Ըստ սննդաբանի՝ պապրիկան երիտասարդությունը երկարացնող համեմունք է։
Մասնագետի խոսքով՝ պապրիկան պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A, որը կարևոր է իմունիտետի համար, սթրեսը նվազեցնող B վիտամիններ, հակաօքսիդանտ վիտամին C, «երիտասարդության վիտամին» E, վիտամին PP, որը նորմալացնում է արյան շրջանառությունը, ինչպես նաև հանքանյութեր, օրգանական թթուներ և այլ օգտակար միացություններ։
Պապրիկա, շարունակել է Դուբինան, օգտագործվում է նաև նիհարեցնող դիետաներում։
«Համեմունքի մեջ պարունակվող նյութերը արագացնում են նյութափոխանակությունը, խթանում են աղեստամոքսային տրակտը և ակտիվացնում ճարպերի այրումը»,- նշել է նա։
Ջերմային մշակման ժամանակ պապրիկան կորցնում է իր օգտակար նյութերի մոտ 75 տոկոսը, ուստի այն պետք է ավելացնել արդեն պատրաստված ուտեստներին։